-
10.07.2016|
00:45
ՆԱՏՕ-ն չի զբաղվում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, սակայն օժանդակում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին՝ այս մասին ասել է ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի՝ Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայի հայտարարությունը:
-
10.07.2016|
00:38
ԵՄ Արևելյան գործընկերություն ծրագրի անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը մասնակցելու նպատակով ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հուլիսի 11-12-ը կմեկնի Կիև։
-
-
09.07.2016|
13:04
ԱՄՆ-ը պատրաստ է օգնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում՝ իր թվիթերյան միկրոբլոգում գրել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
-
09.07.2016|
13:02
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը շարունակում է ձգտել Ռուսաստանի հետ կառուցողական երկխոսության, Ռուսաստանը չի կարող և չպետք է մեկուսացվի:
-
09.07.2016|
12:56
ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալը չի ազդի ՆԱՏՕ-ի դիրքորոշման վրա՝ ուրբաթ օրը հայտարարել է ազգային անվտանգության հարցերով ԱՄՆ նախագահի խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
-
09.07.2016|
12:55
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
-
09.07.2016|
12:52
Սենատի որոշմամբ Բրազիլիայի նախագահի պաշտոնից ժամանակավոր հեռացված Դիլմա Ռուսեֆը հայտարարել է, որ մտադիր չէ ինքնակամ հեռանալ պաշտոնից՝ փոխանցում է Telesur ալիքը:
-
09.07.2016|
12:51
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Վարշավայում հանդիպել է Գերմանիայի արտաքին գործերի նախարար, ԵԱՀԿ գործող նախագահ Ֆրանկ- Վալտեր Շտայնմայերի հետ:
-
09.07.2016|
12:50
Վարշավայում նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 8-ի երեկոյան ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Նրանք քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր: